ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը վերջապես ուղիղ ասաց՝ Կաթողիկոսի հետ խնդիրը Արցախի անունը հիշատակելն է․ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր ելույթով, ըստ էության, բացահայտել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ իշխանության գործողությունների իրական պատճառը։
«Այս մարդը վերջապես ուղիղ ասաց, թե ինչ է ուզում Կաթողիկոսից։ Խնդիրն Արցախի անունը տալն է եղել, Արցախը հիշատակելն է, ոչ թե իրենց ասած բաները»,- ասել է Կարապետյանը։
Նրա գնահատմամբ՝ իշխանության կողմից նախկինում առաջ քաշված մյուս պատճառաբանությունները երկրորդական են։
Կարապետյանը պնդել է, որ Կաթողիկոսի շուրջ բարձրացված հարցերն իշխանության համար գործիք են՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևոր կենտրոնի վրա քաղաքական ազդեցություն ունենալու համար։
Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացումից հետո քննադատել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցային քաղաքականությունը։
Կարապետյանի խոսքով՝ իշխանության մոտ բացակայում են բանակցային բազային կարողությունները, ինչի հետևանքով Հայաստանը խնդիրների առաջ է կանգնում և գործընկերներ կորցնում։
Նա նշել է, որ Փաշինյանի այսօրվա ելույթում ևս արտահայտվել է, իր բնորոշմամբ, «կամ-կամ»-ի բանակցային ոճը։ Կարապետյանը զուգահեռ է անցկացրել Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների հետ՝ պնդելով, որ Փաշինյանը ժամանակին տեսել է միայն երկու տարբերակ՝ պատերազմ կամ զիջում։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Կենսաթոշակների և նպաստների վճարմանը ևս 40,5 մլն դոլար կուղղվի
Կենսաթոշակների և նպաստների վճարման համար հատկացվել են պակասող 14 մլրդ 807,6 մլն դրամը (40,5 մլն դոլար – խմբ.)։ Համապատաս...
Ի՞նչ ճակատագիր է սպասվում բնակարանային ծրագրից դուրս մնացող արցախցի ընտանիքներին. Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է. «Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պլանավ...