Քաղաքականություն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պրոպանով լի 7 երկաթուղային վագոն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պրոպանով լի 7 երկաթուղային վագոն
Ռուսաստանից Հայաստան ուղարկված ևս մեկ բեռ տարանցիկ կերպով անցել է Ադրբեջանի տարածքով։ Ըստ APA-ի՝ Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ ուղարկվել է պրոպան տեղափոխող յոթ երկաթուղային վագոն…

Ռուսաստանից Հայաստան ուղարկված ևս մեկ բեռ տարանցիկ կերպով անցել է Ադրբեջանի տարածքով։


Ըստ APA-ի՝ Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ ուղարկվել է պրոպան տեղափոխող յոթ երկաթուղային վագոն, որոնց ընդհանուր քաշը 242 տոննա է։


Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 50,000 տոննա հացահատիկ, մոտ 9,000 տոննա պարարտանյութ, 1,172 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։


Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան արտահանվել է մոտ 15,000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250