Չեմ մոռացել, որ ասել եմ Արցախը Հայաստան է և վերջ․ Փաշինյան
«Ես չեմ մոռացել, քավ լիցի, չեմ մոռացել, որ ասել եմ՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Բայց վերջին տարիներին տասնյակ անգամներ անդրադարձել եմ այս թեմային»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ավագ և միջին սերնդի գրեթե բոլոր քաղաքական գործիչների քաղաքական ակունքներում Ղարաբաղյան շարժումն է, իսկ Ղարաբաղը Հայաստան տեսնելու գաղափարին անմնացորդ նվիրումն է իրեն և իր գործընկերներին հնարավորություն տվել «բացել վարագույրը» և հասկանալ, թե ինչ է եղել այդ շարժման հետևում։
Փաշինյանը նշել է, որ 35 տարվա ընթացքում Հայաստանը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար, և իր ղեկավարած կառավարությունը նույնպես զգալի ֆինանսական միջոցներ է հատկացրել։
Վարչապետի խոսքով՝ իրենց կառավարման տարիներին նախորդող համադրելի ժամանակահատվածի համեմատ Ղարաբաղին ավելի քան մեկ միլիարդ դոլարի հավելյալ ֆինանսավորում է տրամադրվել։
«Ի վերջո մենք վարագույրը բացելու և տեսնելու համարձակություն ենք ունեցել, որ Ղարաբաղյան շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի պետականությունն ու ապագան զրոյացնելու նախագիծ»,- հայտարարել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Կենսաթոշակների և նպաստների վճարմանը ևս 40,5 մլն դոլար կուղղվի
Կենսաթոշակների և նպաստների վճարման համար հատկացվել են պակասող 14 մլրդ 807,6 մլն դրամը (40,5 մլն դոլար – խմբ.)։ Համապատաս...
Ի՞նչ ճակատագիր է սպասվում բնակարանային ծրագրից դուրս մնացող արցախցի ընտանիքներին. Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է. «Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պլանավ...