Խոշոր հրդեհ Լոռու Ջրաշենում․ այրվել է տան տանիքն ու 350 հակ անասնակեր․ ՆԳՆ
Օգոստոսի 23-ին՝ ժամը 21։38-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն բնակավայրում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի 8-րդ փողոցի 10-րդ նրբանցքում գտնվող տներից մեկի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։01-ին, մարվել՝ օգոստոսի 24-ին ժամը 04։10-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ) և ներսում կուտակած մոտ 350 հակ անասնակեր։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ։
վերնագիր
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացվել
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկելու գործով մայոր Արամ Նավաս...
Գերմանիայում շոգի հետևանքով շուրջ 14 հազար մարդ կարող էր մահանալ. DW
Գերմանիայում ապրիլի 6-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 14 հազար մարդ կարող էր մահացած լինել շոգի հետևանքով։...
Երևանում այրվել է 2 հա խոտածածկ տարածք և անվադողերի վուլկանացման կետ
Օգոստոսի 20-ին՝ ժամը 19։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հ...
Եվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրել
Եվրոպայում այս տարվա անտառային հրդեհների հետևանքով արդեն այրվել է շուրջ 576 հազար հեկտար տարածք՝ Լյուքսեմբուրգի մակերեսի...