Եթե Հայաստանին այլևս պետք չէ ՀԱՊԿ անդամակցությունը, ազատ է լքել այն․ Պեսկով
Եթե Հայաստանն այլևս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցելու անհրաժեշտություն չի տեսնում, կարող է համապատասխան որոշում ընդունել և դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե Երևանին այլևս պետք չէ անդամակցությունն այդքան կարևոր կազմակերպությանը, նա ազատ է որոշում ընդունել և լքել այն։ Մինչ այժմ տարբեր մակարդակներում լսում ենք հայտարարություններ, որ անդամակցությունը սառեցված է, բայց առայժմ դուրս չեն գալիս»,- ասել է Պեսկովը։
Նա անդրադարձել է նաև Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հայտին՝ նշելով, որ Թուրքիայի և այլ երկրների փորձը ցույց է տալիս՝ հայտ ներկայացնելուց մինչև անդամակցություն կարող են տասնամյակներ անցնել։
Պեսկովի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելուց հետո Հայաստանը ստիպված կլինի իր օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության նորմերին, որոնք մի շարք հարցերում չեն համընկնում ԵԱՏՄ կանոնների հետ։ Նրա գնահատմամբ՝ առաջացող հակասությունները կարող են առաջին հերթին վնասել հենց Հայաստանին։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանը չի նախատեսում ակտիվացնել աշխատանքը ՀԱՊԿ-ում։ Նա նաև նշել էր, որ կազմակերպությունից Հայաստանի հնարավոր հեռացման շուրջ քննարկումներ են ընթանում, և ինքը «շատ գոհ կլինի», եթե դա տեղի ունենա։
Փաշինյանը հայտնել էր նաև, որ Երևանը մտադիր է առաջիկայում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել՝ գործընթացը բնութագրելով որպես բարդ և ծավալուն։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Կենսաթոշակների և նպաստների վճարմանը ևս 40,5 մլն դոլար կուղղվի
Կենսաթոշակների և նպաստների վճարման համար հատկացվել են պակասող 14 մլրդ 807,6 մլն դրամը (40,5 մլն դոլար – խմբ.)։ Համապատաս...
Ի՞նչ ճակատագիր է սպասվում բնակարանային ծրագրից դուրս մնացող արցախցի ընտանիքներին. Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է. «Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պլանավ...