Քաղաքականություն

Մենք գիտենք, որ Պուտինը մահկանացու է, նա երբեք չհասկացավ մեզ. Զելենսկի

Մենք գիտենք, որ Պուտինը մահկանացու է, նա երբեք չհասկացավ մեզ. Զելենսկի
«Պուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք։ Մենք գիտենք, որ նա մահկանացու է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Նա երբեք չհասկացավ մեզ, իսկ հիմա այլևս ժամանակ չի ունենա հասկանալու։…

«Պուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք։ Մենք գիտենք, որ նա մահկանացու է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։


«Նա երբեք չհասկացավ մեզ, իսկ հիմա այլևս ժամանակ չի ունենա հասկանալու։ Դուք ցանկանում էիք վերցնել ամբողջ Ուկրաինան, մեր ամբողջ հողը։ Փոխարենը՝ դուք կորցրեցիք ձեր նավթավերամշակման գործարանները, ձեր նավատորմը, ձեր եկամուտները և մի ամբողջ սերունդ, որին ուղարկեցիք մսաղաց։


Դուք ուզում էիք, որ մենք անհետանանք քարտեզից։ Հիմա դուք եք անհետանում ապագա քաղաքակրթության միջազգային օրակարգից։


27 տարի է՝ Ռուսաստանի ղեկավարը խոսում է մեծության մասին, մինչդեռ Ռուսաստանը բենզինի հերթերի մեջ է»,- հայտարարել է նա։


Զելենսկին նաև նշել է, որ ուկրաինական ծովային անօդաչու սարքերն աշխատում են․ «Թշնամին նավատորմ ուներ։ Այն վերածվում է ջարդոնի։ Բայց մենք պետք է ավելի շատ խորտակենք»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250