Իրանից նախազգուշացնող հայտարարություն․ սպառնում է առգրավել նավերը
Իրանը մտադիր է սահմանափակումներ կիրառել, տուգանքներ սահմանել և նույնիսկ առգրավել այն նավերը, որոնք խախտել են Իրանի իշխանությունների սահմանած՝ Հորմուզի նեղուցով անցնելու կանոնները։ Այս մասին հայտարարել է Հորմուզի նեղուցում նավագնացության վերահսկողության իրանական վարչությունը։
«Վարչության կողմից սահմանված՝ Հորմուզի նեղուցով անցնելու կանոնները նավերի կողմից խախտելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն սահմանափակումներ, այդ թվում՝ տուգանքներ, կալանավորում կամ նավերի առգրավում՝ նեղուցից հետագայում օգտվելու դեպքում»,- նշվում է հայտարարության մեջ։
Վարչությունից հայտնել են, որ Պարսից ծոց կամ այնտեղից ծովային փոխադրումներ իրականացնող նավատերերը պետք է ծանոթանան խախտողների ցանկին՝ «հնարավոր խնդիրներից խուսափելու համար»։
Նշվում է, որ «այն նավերը, որոնք համագործակցում են խախտողների ցանկում արդեն ընդգրկված այլ նավերի հետ, նույնպես կավելացվեն այդ ցանկում»։ Նավատերերը, որոնք ցանկանում են իրենց անունները հանել ցանկից, «պետք է հատուկ դիմում ներկայացնեն վարչության ստորաբաժանումներից մեկին՝ բացատրելով իրանական կանոնների խախտման պատճառները»։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Բաքուն սպասում է Հայաստանի քայլերին․ Բայրամով
Ադրբեջանը կատարել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացման վերաբերյալ իր պարտավորությունները։ Այս մասին...
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...