Քաղաքականություն

Ռուսաստանը զգուշացնում է Եվրոպային. միջուկային զենքի տեղակայումն անհետևանք չի մնա

Ռուսաստանը զգուշացնում է Եվրոպային. միջուկային զենքի տեղակայումն անհետևանք չի մնա
Ռուսաստանն իր ռազմական և քաղաքական պլանավորման մեջ հաշվի կառնի Շվեդիայի տարածքում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը և նրա մասնակցությունը միջուկային զենքի վերաբերյալ Ֆրանսիայի «դոկտրինին»…

Ռուսաստանն իր ռազմական և քաղաքական պլանավորման մեջ հաշվի կառնի Շվեդիայի տարածքում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը և նրա մասնակցությունը միջուկային զենքի վերաբերյալ Ֆրանսիայի «դոկտրինին», «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բելյաևը` մեկնաբանելով Շվեդիայի տարածքում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը և թագավորության մասնակցությունը Ֆրանսիայի դոկտրինին։


Դեսպանը հիշեցրել է, որ միջուկային զենքի թեման վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է շվեդական հասարակության մեջ։ Բելյաևի խոսքով՝ այդ քննարկման հիմքում ընկած է այն հարցը, թե արդյոք եվրոպական պետությունները կարող են նախկինի պես վստահել ԱՄՆ-ին՝ որպես ՆԱՏՕ-ում առաջատար դաշնակցի, թե Եվրոպան պետք է ամրապնդի սեփական միջուկային ներուժը։


Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ երկիրը թևակոխում է «առաջադեմ միջուկային զսպման» շրջան։ Նոր մոտեցման շրջանակներում Փարիզը կավելացնի միջուկային մարտագլխիկների քանակը, իսկ եվրոպական երկրները կկարողանան մասնակցել զսպման համատեղ զորավարժություններին։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիայի «դոկտրինին» կմիանան եվրոպական ութ երկրներ, այդ թվում՝ Շվեդիան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250