Քաղաքականություն

Փաշինյանն ասաց՝ ով է մեղավոր արտահանման սահմանափակումների համար

Փաշինյանն ասաց՝ ով է մեղավոր արտահանման սահմանափակումների համար
ԱԺ-ում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող արտահանման սահմանափակումները, խնդրել են հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները։…

ԱԺ-ում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող արտահանման սահմանափակումները,  խնդրել են հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները։



Փաշինյանի խոսքով՝ ընդդիմադիր որոշ շրջանակներ Ռուսաստանի որոշ ուժերի առջև պարտավորվել են Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, իսկ հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները պետք է նպաստեին այդ ծրագրի հաջողությանը։



Նրա պնդմամբ՝ եթե սահմանափակումներն ավելի խստացվեն, հաշվարկն այն է, որ տնտեսական խնդիրները կարող են նպաստել փողոցային պայքարի միջոցով իշխանափոխության հասնելուն։



Փաշինյանը նաև հայտարարել է, որ ընդդիմադիր «եռագլուխ կուսակցության» առաջնորդներից մեկի՝ ավելի վաղ հիշատակած «գաղտնի պլանը», իր գնահատմամբ, հենց այս ծրագիրն է։



«Բայց սա առաջին պլանը չէ, նմանօրինակ պլաններ տապալվել են, ու սա էլ կտապալվի»,- հայտարարել է Փաշինյանը։



Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները հակասող էր համարել Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին և ԵԱՏՄ կարգավորումներին։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250