Հասարակություն Կարևոր

Հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ծառայում էր կրտսեր եղբոր հետ. ԶԼՄ

Հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ծառայում էր կրտսեր եղբոր հետ. ԶԼՄ
Օգոստոսի 23-ին հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Էդգար Գևորգյանը, NEWS.am-ի տեղեկություններով, Վայքի զորամասում ծառայում էր կրտսեր եղբոր հետ։ Լրատվականի տեղեկություններով՝…

Օգոստոսի 23-ին հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Էդգար Գևորգյանը, NEWS.am-ի տեղեկություններով, Վայքի զորամասում ծառայում էր կրտսեր եղբոր հետ։


Լրատվականի տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել դիրքերում, որին նախորդել է վիճաբանություն։


Էդգարը Երեւանից էր, 22 տարեկան, առողջական խնդիրների պատճառով բանակ էր զորակոչվել նախատեսվածից ուշ։ Նա նախքան զորակոչվելը ատամնատեխնիկի կրթություն էր ստացել։ 


Նշենք, որ Էդգար Գեւորգյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ 


Հիշեցնենք, որ օգոստոսի 23–ին հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։ 



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250