Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի ժողովրդին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա 35-ամյակի կապակցությամբ՝ ակնկալելով Մինսկի և Կիևի միջև փոխշահավետ համագործակցության վերականգնում:
Բելառուսի ղեկավարի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում նշվում է, որ բելառուս և ուկրաինացի ժողովուրդների պատմական ճանապարհները սերտորեն կապված են, իսկ երկու ազգերին միավորում են դարավոր ավանդույթները, ինչպես նաև ընդհանուր հաղթանակների ու ծանր փորձությունների հիշողությունը:
Պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ, չնայած աշխարհաքաղաքական ցնցումներին, բելառուսների և ուկրաինացիների ապագա սերունդները կպահպանեն դարավոր բարեկամական ու ազգակցական կապերը, իսկ Մինսկն ու Կիևը կվերականգնեն փոխշահավետ համագործակցությունը վստահության, հարգանքի և իրավահավասարության սկզբունքներով:
Լուկաշենկոն նաև ընդգծել է, որ հյուրընկալ Բելառուսը մշտապես բաց է յուրաքանչյուր ուկրաինացու համար, ով գալիս է բարի մտադրություններով:
Եզրափակելով՝ Բելառուսի նախագահը Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին մաղթել է առողջություն և բարգավաճում, իսկ նրանց երկրին՝ խաղաղություն և երջանկություն:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը պատերազմի սկզբից ի վեր: Այս մասին Die Welt թերթին...
Էրդողանը Թրամփին փոխանցել է Անկարայի ուղերձն Իրանի հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով դիվանագիտությ...
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև Հա...