Wildberries-ի և Ozon-ի վրա հարձակումներից տուժած բիզնեսներին հարկային արտոնություններ կտրվեն
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը աջակցության միջոցներ է մշակել այն ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի համար, որոնք տուժել են Wildberries-ի և Ozon-ի օբյեկտների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։
Նախատեսվում է տուժած բիզնեսներին տրամադրել հարկերի և ապահովագրական վճարների վճարման ժամկետների հետաձգում, ինչպես նաև ժամանակավորապես դադարեցնել ստուգումները։ Աջակցության միջոցներ են նախատեսված նաև Wildberries-ի գործունեությունը պահպանելու համար։
Տուժած ձեռնարկատերերը հնարավորություն կստանան 12 ամսով հետաձգել մի շարք վճարումների ժամկետները։ Խոսքը, մասնավորապես, ԱԱՀ-ի՝ բացառությամբ Ռուսաստան ապրանքների ներմուծման ժամանակ վճարվողի, շահութահարկի, պարզեցված և ավտոմատացված պարզեցված հարկային համակարգերով նախատեսված հարկերի, ապահովագրական վճարների և համապատասխան կանխավճարների մասին է։
Արտոնությունը վերաբերում է 2026 թվականի օգոստոսից մինչև 2027 թվականի հուլիսը վճարման ենթակա գումարներին։
12-ամսյա հետաձգումից հետո կուտակված պարտավորությունները հնարավոր կլինի մարել ևս մեկ տարվա ընթացքում՝ հավասար մասերով։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի ֆինանսների նախարարությանը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվում Վերին Լարսում. Dolce velle
Վերին Լարսի անցակետում վերջին օրերին ուղևորահոսքի աճի մասին տեղեկությունները Ռուսաստանում հնարավոր նոր զորահավաքի հետ կա...
Շոգ և առանց տեղումների․ Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա
Օգոստոսի 21-ին Երևանում սպասվում է առանց տեղումների, շոգ եղանակ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի +33-ից +35 աս...
Ռուսաստանում մի շարք օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է
Ռուսաստանի մի շարք քաղաքների օդանավակայաններում օգոստոսի 21-ի գիշերը և առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել...
Բացահայտվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ. ՆԳՆ
ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպեր...