Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում մեկ գիշերվա ընթացքում հարձակման է ենթարկվել «Ozon»-ի երկու խոշոր պահեստ

Օգոստոսի 24-ին ԱԹՍ-ի հարձակման թիրախ է դարձել Կրասնոդարի լոգիստիկական կենտրոնը։ Բոլոր համակարգերն աշխատել են նորմալ ռեժիմով, մենք արագ տարհանել ենք աշխատակիցներին։ Այս մասին հայտնել են Ozon…

Օգոստոսի 24-ին ԱԹՍ-ի հարձակման թիրախ է դարձել Կրասնոդարի լոգիստիկական կենտրոնը։ Բոլոր համակարգերն աշխատել են նորմալ ռեժիմով, մենք արագ տարհանել ենք աշխատակիցներին։ Այս մասին հայտնել են Ozon ընկերությունից։


Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Սկսվել է խոշոր հրդեհ, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Պահեստի աշխատանքը դադարեցվել է։ 


Բացի այդ, գիշերը Ozon-ի պահեստները Ադիգեյսկում (Ադիգեա) և Նևիննոմիսկում (Ստավրոպոլի երկրամաս) նույնպես տարհանվել են ԱԹՍ-ի հարձակման սպառնալիքի պատճառով։ Պահեստների աշխատակիցները չեն տուժել։ Ինքը՝ օբյեկտները, և ներսում գտնվող ապրանքները անվնաս են։ Տեղերում աշխատում են արտակարգ ծառայությունները, ուստի պահեստները ժամանակավորապես փակ են։


Նաև առավոտյան մոտ ժամը 5-ին ԱԹՍ-ի հարձակման թիրախ է դարձել Մախաչկալայի լոգիստիկական կենտրոնը։ Բոլոր համակարգերն աշխատել են նորմալ ռեժիմով, մենք արագ տարհանել ենք աշխատակիցներին։ Նախնական տվյալներով՝ կան մի քանի տուժածներ։ Սկսվել է հրդեհ, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Պահեստի աշխատանքը դադարեցվել է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250