Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների հայտարարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների հայտարարությանը։
«Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում, և, վստահ եմ, Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա։ Խնդիրը ժամկետն է, բայց ժամկետը ոչ միայն կազմակերպչական կարևորություն ունի, այլև բովանդակային»,- ասել է վարչապետը և հավելել, որ ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ հանրաքվեն տվյալ պրոցեսի ոչ թե մեկնարկի հատկանիշ է, այլ կարևոր հանգրվան։
«Ասել է թե՝ հանրաքվեն իմաստ ունի, երբ մեկնարկած գործընթացը հասել է ինչ-որ հանգրվանային կետի, և հնարավոր է անդրադարձ կատարել այդ հեռանկարների իրատեսականությանը, ճանապարհային քարտեզ ունենալ…»,- շեշտել է նա և հավելել, որ ԵՄ-ին անդամագրվելու համար Հայաստանը նախ պետք է դիմում ներկայացնի, որը ծավալուն աշխատանք պարունակող գործընթաց է։
«Առաջիկայում մենք պետք է սկսենք գործընթացը՝ առավել ևս ԵԱՏՄ-ի մեր գործընկերներին ականջալուր լինելով»,- շեշտել է վարչապետը․ «Մենք հանրաքվե կանցկացնենք պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո»։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Էրդողանը Թրամփին փոխանցել է Անկարայի ուղերձն Իրանի հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով դիվանագիտությ...
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև Հա...
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը պատերազմի սկզբից ի վեր: Այս մասին Die Welt թերթին...