Քաղաքականություն

Բաքվից նշել են Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման խոչընդոտը

Բաքվից նշել են Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման խոչընդոտը
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է խորացնել դաշնակցային կապերը Մոսկվայի հետ, սակայն դրան խանգարում է ռուսական ԶԼՄ-ներում առկա բացասական տեղեկատվական…

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է խորացնել դաշնակցային կապերը Մոսկվայի հետ, սակայն դրան խանգարում է ռուսական ԶԼՄ-ներում առկա բացասական տեղեկատվական ֆոնը:


 RTVI-ի հարցին պատասխանելիս դեսպանն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների վիճակին և հնարավոր ճգնաժամին, ինչպես նաև գնահատել է «տեղեկատվական ֆոնի առողջացման» շուրջ խորհրդատվություններ անցկացնելու Մոսկվայի առաջարկը: Սրանից առաջ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հետախուզում էր հայտարարել Ռուսաստանից երեք մեդիա դեմքերի նկատմամբ, ինչը մեկնաբանել էր ՌԴ ԱԳՆ-ն:


Դիվանագետը նշել է, որ հարաբերությունների ընթացիկ փուլին բնորոշ է դրական դինամիկան, իսկ Բաքուն արձանագրում է կառուցողական բնույթը, գերատեսչությունների, նախարարությունների ու կառավարությունների միջև երկխոսության, ինչպես նաև միջտարածաշրջանային փոխգործակցության ակտիվացումը:


Ռահման Մուստաֆաևի խոսքով՝ Բաքուն տրամադրված է Մոսկվայի հետ հարաբերությունների հետագա խորացմանը՝ ռազմավարական գործընկերության ու դաշնակցային սկզբունքներով, ինչը հաստատվել է մարտի 11-ին և հուլիսի 28-ին երկու երկրների նախագահների հեռախոսազրույցների ընթացքում:


Այնուամենայնիվ, դեսպանն ընդգծել է, որ 2022 թվականի փետրվարի 22-ի Հռչակագրի դրույթների իրականացումը և դաշնակցային փոխգործակցության ծավալումը բարդացել են Ադրբեջանի նկատմամբ ծայրահեղ բացասական տեղեկատվական ֆոնի պատճառով, որը նպատակաուղղված ձևավորում են որոշ ռուս լրագրողներ, բլոգերներ և փորձագետներ:


Ըստ դեսպանի՝ առնվազն 96 ռուսական Տելեգրամ և Յութուբ ալիքներ, նորությունների պորտալներ ու ԶԼՄ-ներ տարածում են թեզեր Ադրբեջանի՝ որպես «ոչ բարեկամական» պետության մասին, և դրանց թիվը գնալով աճում է:


Ռահման Մուստաֆաևը շեշտել է, որ դիվանագիտական խողովակներով ռուսական կողմի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի, նրա ժողովրդի ու ղեկավարության հասցեին սադրիչ և վիրավորական հայտարարությունների փաստերին: Նա իրավիճակը համարել է անընդունելի և ակնկալում է Մոսկվայի սկզբունքային արձագանքն ու կոնկրետ քայլերը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250