Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվելով Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։
«Ինչպես բազմիցս ասվել է, [Ռուսաստանը] պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների, պատրաստ է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Ես չեմ տեսնում որևէ պատճառ, որ մենք շեղվենք այդ պայմանավորվածություններից», - ասել է նա։
Նախագահը նաև նշել է, որ բանակցություններում պետք է հաշվի առնվեն Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև ռազմաճակատում առկա իրական իրավիճակը։
Ռուսաստանի առաջնորդը հավելել է, որ Կիևը հարվածում է Ռուսաստանում քաղաքացիական թիրախներին՝ բանակցությունները վերսկսելու համար «ամուր դիրքորոշման» տպավորություն ստեղծելու համար։
Հիշեցնենք` 2022 թվականին, Ստամբուլի բանակցություններից հետո, մշակվեց և նախաստորագրվեց Ուկրաինայի մշտական չեզոքության և անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագիծը: Ինչպես Պուտինը բացատրեց 2023 թվականին, փաստաթուղթը պարունակում էր դրույթներ Ուկրաինայի չեզոքության և անվտանգության երաշխիքների վերաբերյալ : Սակայն, նա հավելեց, որ Կիևը «այն պատմության աղբանոցը նետեց», երբ Մոսկվան իր զորքերը դուրս բերեց Կիևի և Չեռնիգովի մարզերից:
Նմանատիպ հոդվածներ
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...
Զելենսկու սպառնալիքը` Ռուսաստանին
Մենք ողջ Ռուսաստանով մեկ գործարկելու ենք 600-ական դրոն և հրթիռ, և նրանք կզգան այս պատերազմը ճիշտ այնպես, ինչպես զգում են...
Սկի չի կարողանում սեփական մայրաքաղաքի անվտանգությունը ապահովի. Իոաննիսյանը` Մոսկավայի հարվածների մասին
Երեկ ուկրաինացիք իրականացրել են ամենամեծ օդային հարվածը Մոսկվային։ Մոսկվայի ամենամեծ նավթավերանշակող գործարանը վառվում է...
Առաջին վճիռը` քառօրյա պատերազմի վերաբերյալ. ինչ է պարտավորեցրել ՄԻԵԴ-ը Բաքվին
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան քառօրյա պատերազմին առնչվող գործերով առաջին վճիռը։ ՄԻԵԴ կայք...