Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Բանդերական «Ուկրաինան» թքած ունի միջազգային իրավունքի և միջազգային դատարանների վրա։ Նա հասկանում է միայն ուժի լեզուն»,- գրել է նա «Մաքս» հարթակի իր ալիքում։
Մեդվեդևը նշել է, որ «ընթացիկ իրավիճակի տեսանկյունից արբիտրաժային դատարանի որոշումը բացարձակապես միևնույն է, ուստի պետք է ոչնչացնել եվրոպացի ստահակների կողմից թարմացվող բանդերական նավատորմը, ներառյալ ծովային անօդաչու թռչող սարքերը»։
Բացի այդ, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է ոչնչացնել ռազմական բեռներ փոխադրող առևտրային նավերը, ինչպես նաև «շարունակել ջախջախել նրանց զինված ուժերը՝ անկախ նրանից, թե դրանք ինչից են բաղկացած և որտեղ են գտնվում»։ Նրա խոսքով՝ միայն այդ դեպքում Մշտական արբիտրաժային դատարանի որոշումը ամուր նյութական հիմք կստանա։ «Միայն այդ դեպքում կհաղթանակի «Ով իրավունք ունի, նա ոչ մեկի իրավունքը չի խախտում» սկզբունքը»,- եզրափակել է Մեդվեդևը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկու սպառնալիքը` Ռուսաստանին
Մենք ողջ Ռուսաստանով մեկ գործարկելու ենք 600-ական դրոն և հրթիռ, և նրանք կզգան այս պատերազմը ճիշտ այնպես, ինչպես զգում են...
Թեհրանը հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային
Թեհրանը հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային, որտեղից գիշերը հարձակում էր իրականացվել Իրանի տարածքի վրա: Այս մասին հայ...
Իրավիճակը կրիտիկականից վերածվում է աղետալիի. Պուտին
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ուկրաինացի զինծառայողներին և կոչ է արել նրանց չկատարել կիևյան իշխանությունների հրամա...
ԱԹՍ-ով հարված նավերին. ադրբեջանցիներ են զոհվել
Ազովի ծովում անօդաչու թռչող սարքի կողմից հարձակման են ենթարկվել երկու նավ, որոնցում 25 Ադրբեջանի քաղաքացիներ են եղել, ին...