Նոր մանրամասներ Ջրաշենի նախկին ղեկավարի ու նրա ծնողների դանակահարության դեպքից
Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին դանակահարելու գործով կա կասկածյալ։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդը»:
Նախնական վարկածով՝ միջադեպի պատճառը մեքենան ճանապարհ չզիջելու շուրջ ծագած վեճն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի և դանակահարության։
«Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել կասկածյալ համարվող անձը, ով, ըստ նախնական տվյալների, դանակահարել է նշված անձանց։ Նա ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 4-ին, «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխել երեք քաղաքացու։
Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը։
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։ Քրեական և համայնքային ոստիկանները շարունակում են պարզել դեպքի բոլոր հանգամանքները։
Նմանատիպ հոդվածներ
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Քիմիայի քննության շուրջ բողոքը հասել է վարչապետին
ՀՀ քիմիայի ուսուցիչները, քննությանը մասնակցած դիմորդներն ու նրանց ծնողները դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...