Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի տվիչի սխալ գործարկման պատճառով։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի տրանսպորտի արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչությունից հայտնել են, որ, ըստ նախնական տվյալների, Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի տվիչի սխալ գործարկման պատճառով։
«Flightradar24» պորտալի տվյալներով՝ երկուշաբթի ավելի վաղ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել Դաղստանի երկնքում։ Որոշ ժամանակ անց «Պոբեդա» ավիաընկերությունը հայտնել էր Մախաչկալայում օդանավի բարեհաջող վայրէջքի մասին. մասնագետներն արդեն սկսել են ստուգել օդանավի տեխնիկական վիճակը։ «Նախնական տվյալներով՝ 2026 թվականի հունիսի 22-ին օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Պատճառը, ըստ նախնական վարկածի, հերմետիկության կորստի տվիչի սխալ գործարկումն է։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան»,— նշված է քննչական վարչության հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ նախաքննական ստուգում է նշանակվել, իրավապահները պարզում են պատահարի պատճառներն ու հանգամանքները։ Այս պահին ավիաընկերության մասնագետները գնահատում են օդանավի տեխնիկական վիճակը։ Մախաչկալայում «Պոբեդա»-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 186 մարդ. նրանց նախատեսվում է տեղափոխել այլ օդանավ և ուղարկել նշանակման վայր։
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ավիաընկերությունից, ուղևորները Մոսկվա կմեկնեն պահուստային ինքնաթիռով։ «Պոբեդա»-ի մամուլի ծառայությունից փոխանցել են, որ թռիչքը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 17:00-ին։ Այժմ ուղևորները սահմանված կարգով անցնում են անձնագրային ստուգում և ստանում իրենց ուղեբեռը։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Լսել են, որ երեխան գետի մեջ գոռացել ա՝ մամա ջան, օգնեք. մանրամասներ
Հենց առաջին պահից, որ երեխան գետն է ընկել, դեռ նույնիսկ շտապօգնություն չէր եկել, անհայտ էր, թե երեխայի մայրն ով է, մարդ...
Արփինե Սարգսյանը խոսել է վարորդական իրավունքի վերականգնման կարգից
Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է պարզեցնել վարորդական իրավունքից զրկվելուց հետո այն վերականգնելու կ...