Կիևյան կամրջի շուրջ նոր ապատեղեկատվություն է տարածվում. պարզաբանում քաղաքապետարանից
Սոցցանցերում դարձյալ կասկածելի ծագման ու անհեթեթ բովանդակությամբ տեսանյութեր են հայտնվում, թե իբր Կիևյան կամուրջը քանդված է ու այնտեղ գործ չի արվում, ինչը, եթե մեղմ արտահայտվենք, սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի: Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, և քաղաքապետի հանձնարարությամբ, նույնիսկ՝ հանգստյան օրերին, կամուրջը ամրացնելու և վերականգնելու նախանշված ժամկետը չխախտելու համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը:
«Աշխատանքը սկսվում է առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը, բնականաբար՝ օրենքով սահմանված աշխատանքային ընդմիջումներով: Հրավիրում ենք ցանկացած լրատվամիջոցի, թեկուզ՝ հանգստյան օրերին, օբյեկտիվորեն ֆիքսելու վերընշվածը, նույնիսկ՝ նրանց, ովքեր հատուկ փորձում են այս թեմայով ժամանակակից, լեզվով ասած, «հայփ» բռնել կամ մանիպուլյացիաներ անել՝ քաղաքական դիվիդենտներ շահելու, քաղաքապետարանի լայնածավալ բարեկարգման աշխատանքների վրա ուղղորդված ստվեր գցելու կամ քաղաքային իշխանության ջանքերը նսեմացնելու, սա պարզունակ, ավելին՝ չարչրկված տեխնոլոգիա է՝ վաղուց արդեն ընթեռնելի ու կանխատեսելի:
Կամուրջը ամրացվում և բարեկարգվում է, ինչը անհետաձգելի էր, և աշխատանքները շարունակվում են արագացված տեմպերով և արվում է առավելագույնը՝ մայրաքաղաքի կարևորագույն այս հանգույցը ժամանակին բացելու և երևանցիներին հանձնելու համար»,- հայտնել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Քիմիայի քննության շուրջ բողոքը հասել է վարչապետին
ՀՀ քիմիայի ուսուցիչները, քննությանը մասնակցած դիմորդներն ու նրանց ծնողները դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...