Իրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել, որովհետև բարի ենք. Թրամփ
Իրանին մեկ շաբաթով արձակուրդ է տվել բանակցություններից՝ Իսլամական Հանրապետության սպանված առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Հուլիսի 3-ի ուշ երեկոյան, ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, իր ելույթի ընթացքում Թրամփն ասել է․ «Մենք ջախջախեցինք Իրանին։ Նրանք հուսահատ ցանկանում են համաձայնության գալ։ Մենք նրանց մեկ շաբաթ արձակուրդ տվեցինք հուղարկավորության պատճառով, որովհետև մենք բարի ենք»։
Միացյալ Նահանգների և Իրանի միջև անուղղակի բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Դոհայում՝ հուլիսի 1-ին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ վերջին հանդիպումները Կատարում լավ են անցել։ «Իրանի ապամիջուկայնացման գործընթացը լավ է ընթանում»,- ասել էր նա:
Իրանի իշխանությունները մի քանի քաղաքներում վեցօրյա հուղարկավորության արարողություններ են կազմակերպել փետրվարի վերջին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից սպանված Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար։ Սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք նրա որդին և իրավահաջորդը՝ Մոջթաբա Խամենեին, ով վիրավորվել էր հարվածից, կմասնակցի այդ միջոցառումներից որևէ մեկին։
Նմանատիպ հոդվածներ
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվել...
Ռուսաստանը նախազգուշացնում է միջուկային տեղակայման հետևանքների մասին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ժնևում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսա...
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...