Բալթյան երկրներն օդային միջանցք են տրամադրել`Ռուսաստանի դեմ հարվածների համար. Գալուզին
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Լատվիան և Մերձբալթյան մյուս պետությունները օդային միջանցքներ են հատկացրել Ուկրաինայի զինված ուժերին՝ Ռուսաստանի դեմ հարվածներ հասցնելու նպատակով:
Ըստ դիվանագետի՝ Մոսկվան հիմնվում է ստույգ փաստերի վրա։ «Մենք ունենք հաստատված տվյալներ այն մասին, որ Լատվիան և Բալթյան մյուս հանրապետությունները արդեն տրամադրել են իրենց օդային տարածքները Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համար, որոնք հարձակվել են մեր երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»,- նշել է նա:
Ամիսներ առաջ Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները հայտարարել էին, թե երբեք թույլտվություն չեն տվել Ուկրաինային՝ սեփական օդային տարածքն օգտագործել ԱԹՍ-ներով Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար:
Դեռևս մայիսին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր Ուկրաինայի զինված ուժերի մտադրության մասին՝ օգտագործել Մերձբալթյան պետությունները ԱԹՍ-ներով հարձակումներ իրականացնելու նպատակով։ Այդ երկրները նշված տեղեկությունը չեն հաստատել։
Նմանատիպ հոդվածներ
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվել...
Ռուսաստանը նախազգուշացնում է միջուկային տեղակայման հետևանքների մասին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ժնևում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսա...
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...