Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։ Նա աբսուրդ է որակում իր նկատմամբ հարուցված նոր գործը:
«Այդ գործը կապված է երևի իմ՝ Հայաստանից երեք օրով մեկնելու հետ, արագ գործ են ստեղծել: Այդ գործին ծանոթացել եմ, աբսուրդ է, ինչ ասեմ»,– նշել է նա:
Քոչարյանի մեկնաբանմամբ՝ մեղադրանքի մեջ իր գործողությունը նկարագրվում է 2004 թվականի իրադարձությունների հետ:
«Որպես նախագահ վավերացրել եմ Կառավարության որոշումը: 2005 թվականի սահմանադրությամբ նախագահի պարտականությունն էր դա: Գործը ուղղակի աբսուրդային է․ Չվավերացնելու տարբերակ սահմանադրությունը չէր էլ նախատեսում»,– հավելել է նա:
Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն ավելի վաղ բավարարել էր դատախազի միջնորդությունը. համաձայնություն տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջա...
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա: «Սիոնիստական ռեժիմ...