Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Türkiye թերթին՝ ամփոփելով հունիսի 16-17-ը Ռուսաստան կատարած այցը։
«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել [հարաբերությունների կարգավորման հարցում]։ Մեր նախագահ Թայիփ Էրդողանի կամքով նույնպես իրականացվել են մի շարք կարևոր քայլեր, այդ թվում՝ ուղիղ առևտրի և ավիահաղորդակցության հաստատման ուղղությամբ։ Նոր փուլում ինչ պետք է արվի, նույնպես հստակ է։ Մենք պատրաստ ենք կարգավորմանը, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն», - նշել է Ֆիդանը։
Նմանատիպ հոդվածներ
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա: «Սիոնիստական ռեժիմ...
Ուկրաինան հարվածել է. Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը չի գործում
Ուկրաինական հարվածից հետո Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը: Reuters-ի հաղորդմամբ՝ Մոսկվա...
Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վաղեմի թիմակից Միքայել Մելքումյանը, ըստ որոշ տեղեկությունների...