Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջակցի Բենիամին Նեթանյահուի թեկնածությանը վարչապետի պաշտոնում։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ դա կախված կլինի նաև մյուս թեկնածուներից։ Այս մասին Թրամփը խոսել է իսրայելական Kan News հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։
«Պետք է տեսնեմ, թե ովքեր են առաջադրվելու։ Ես լավ հարաբերություններ ունեմ Բիբիի հետ, բայց նա պետք է ավելի խոհեմ լինի։ Ես պատրաստ եմ հանդիպել նրա հետ»,- ասել է Թրամփը։
Իսրայելի խորհրդարանի ընտրությունները պետք է անցկացվեն մինչև 2026 թվականի հոկտեմբերի 27-ը։
Այսօր The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Դոնալդ Թրամփը հոգնել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակելու վերաբերյալ իսրայելցի գործընկերոջ հորդորներից։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը դժգոհել է, որ Բենիամին Նեթանյահուի հետ հնարավոր չէ պայմանավորվել, քանի որ նա ցանկանում է «բոլորին ռմբակոծել»։
Axios-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետին նույնիսկ անվանել է «խելագար»՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների ընթացքում Բեյրութին հասցված հարվածների պատճառով։
Հունիսի 16-ին Թրամփը հայտարարել էր, որ Նեթանյահուն պետք է «ավելի պատասխանատու» լինի Լիբանանի հարցում։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր, որ վարչապետի հետ շարունակում է պահպանել «հիանալի հարաբերություններ»։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա: «Սիոնիստական ռեժիմ...
Ուկրաինան հարվածել է. Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը չի գործում
Ուկրաինական հարվածից հետո Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը: Reuters-ի հաղորդմամբ՝ Մոսկվա...