Ուկրաինան հարվածել է. Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը չի գործում
Ուկրաինական հարվածից հետո Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը:
Reuters-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի Կապոտնյա շրջանում գտնվող «Գազպրոմ նեֆտ»-ի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է նավթի վերամշակումը անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։
Ըստ աղբյուրի՝ վնասվել է գործարանի հիմնական տեխնոլոգիական կայանքներից մեկը, որն ապահովում էր արտադրական հզորությունների զգալի մասը։
Թեև հրդեհից հետո պաշտոնապես հայտարարվել էր, որ գործարանի աշխատանքը չի խաթարվել, այժմ այն փաստացի կանգնած է։
Մոսկվայի նավթավերամշակման գործարանը մայրաքաղաքի վառելիքային պահանջարկի շուրջ 40%-ն է ապահովում, ինչպես նաև տարածաշրջանում սպառվող բենզինի և ավիացիոն կերոսինի զգալի մասը։
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վաղեմի թիմակից Միքայել Մելքումյանը, ըստ որոշ տեղեկությունների...
Վիճարկում են ԿԸՀ-ի որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրությո...
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ «Բարգավաճ Հայաստան»...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...