Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը»-ը
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը»-ը․ մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը.
«Այս ժամերի ընթացքում մենք կենտրոնացած ենք եղել բացառապես վերահաշվարկների կազմակերպման վրա, որովհետև այդ գործընթացն ուներ վերջնաժամկետ, և մենք պետք է հասցնեինք ամեն ինչ ավարտին։ Այժմ դուք տեսնում եք, որ հարյուրավոր ընտրատեղամասերում տեղի է ունենում վերահաշվարկման գործընթաց:
Մեզ համար շատ կարևոր է պարզել վերջնական պատկերը և հասկանալ, թե ինչպիսին է լինելու խորհրդարանի կազմը, ինչպես նաև՝ որ ուժերն են հաղթահարել անցողիկ շեմը։ Մասնավորապես, կարևոր է հասկանալ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարե՞լ է շեմը, թե՞ ոչ։ Սա որոշակի պարզություն կմտցնի հետագա գործողությունների հարցում։
Կա նաև հաջորդ հանգրվանը՝ Սահմանադրական դատարանը։ Մեր իրավական թիմն արդեն պատրաստում է ծավալուն և հիմնավոր դիմում։ Այդ դիմումով մենք պատրաստվում ենք ներկայացնել ընտրախախտումների ամբողջ ծավալը։ Սա մեր հաջորդ քայլն է»,– նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն Փաշինյանի և Հայաստանի կողքին է խաղաղության գործում. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Փաշինյանին. Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցու...
Փեզեշքիանը շնորհավորել է Փաշինյանին․ Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է վստահությունը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամ...
ԵՄ նախագահը բարձր է գնահատել Փաշինյանի առաջնորդությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Նախագահ Կոշտան շնորհավ...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...