ԵՄ նախագահը բարձր է գնահատել Փաշինյանի առաջնորդությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Նախագահ Կոշտան շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրությունների արդյունքների առիթով՝ նշելով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի սերտ համագործակցության վրա հիմնված ապագայի։
Անտոնիու Կոշտան բարձր է գնահատել վարչապետ Փաշինյանի առաջնորդությունը և նրա ներդրումը Հայաստանի դիմակայունության, կայունության և բարեկեցության ամրապնդման գործում։ Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի, թվայնացման ոլորտներում։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Կոշտային աջակցության և ջերմ խոսքերի համար՝ կարևորելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և խաղաղության օրակարգի շուրջ՝ ընդգծելով տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։ Կողմերը երկուստեք վերահաստատել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն առավել ամրապնդելու պատրաստակամությունը՝ հանուն ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագայի։
Նմանատիպ հոդվածներ
Չեք ունենալու ձեր ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան
Ընտրությունները դեռ չեն ավարտվել, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, իրենց գործերը լավ չեն գնում: Նման հայտարարո...
Ո՞վ է հաղթում 355 տեղամասի արդյունքներով
ԿԸՀ-ն ամփոփել է 355 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,7 % Ուժեղ Հայաստան– 21,66 % ԲՀԿ - 5,22 % photo...
Ինչ արդյունքներ կան 332 տեղամասից
ԿԸՀ-ն ամփոփել է 332 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,65 % Ուժեղ Հայաստան– 22,1 % ԲՀԿ - 5,25 % photo...
314 տեղամասի արդյունքներն են հայտնի
ԿԸՀ–ն ամփոփել է 314 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,87% Ուժեղ Հայաստան– 22,08 % ԲՀԿ - 5,2 % 314.jp...