Փեզեշքիանը շնորհավորել է Փաշինյանին․ Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է վստահությունը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ Իրանի նախագահը ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքիանն իր ուղերձում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Նա վստահություն է հայտնել, որ նոր շրջանում ևս վերջին տարիներին երկու երկրների միջև ձևավորված դինամիկ և փոխադարձաբար գոհացուցիչ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և զարգանալ՝ ավելի լայն ու կառուցողական համագործակցության շնորհիվ։ Այդ գործընթացը, ըստ նրա, կնպաստի ինչպես երկու երկրների շահերի ապահովմանը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով։
«Պարոն Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Ցանկանում եմ իմ ամենաջերմ շնորհավորանքները հղել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Հայաստանի ժողովրդի կողմից Ձեր կառավարության նկատմամբ վերահաստատված վստահությունը վկայում է նրանց ցանկության և ձգտման մասին՝ շարունակելու խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքականությունը։
Վստահ եմ, որ Ձեր վարչապետության նոր շրջանում վերջին տարիներին մեր երկու երկրների հարաբերություններում ձևավորված դրական և դինամիկ ընթացքը ավելի կզարգանա և կամրապնդվի՝ երկկողմ առավել լայն ու կառուցողական համագործակցության շնորհիվ։ Այդ գործընթացը կնպաստի մի կողմից երկու երկրների ազգային շահերի ապահովմանը, իսկ մյուս կողմից՝ մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանի երկրների փոխգործակցության և համագործակցության միջոցով։
Մաղթում եմ Ձեզ, Ձեր կառավարությանը և Հայաստանի բարեկամ ու հարևան ժողովրդին խաղաղություն, բարօրություն, երջանկություն և հաջողություններ։
Մասուդ Փեզեշքիան
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ»,-նշվում է ուղերձում։
Նմանատիպ հոդվածներ
Չեք ունենալու ձեր ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան
Ընտրությունները դեռ չեն ավարտվել, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, իրենց գործերը լավ չեն գնում: Նման հայտարարո...
Ո՞վ է հաղթում 355 տեղամասի արդյունքներով
ԿԸՀ-ն ամփոփել է 355 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,7 % Ուժեղ Հայաստան– 21,66 % ԲՀԿ - 5,22 % photo...
Ինչ արդյունքներ կան 332 տեղամասից
ԿԸՀ-ն ամփոփել է 332 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,65 % Ուժեղ Հայաստան– 22,1 % ԲՀԿ - 5,25 % photo...
314 տեղամասի արդյունքներն են հայտնի
ԿԸՀ–ն ամփոփել է 314 տեղամասի արդյունքները։ Համաձայն արդյունքների՝ ՔՊ – 54,87% Ուժեղ Հայաստան– 22,08 % ԲՀԿ - 5,2 % 314.jp...