Փաշինյանն արձագանքել է Թբիլիսիից եկող աղմկահարույց ուղերձին
Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները կապ չունեն երրորդ կողմերի հետ հարաբերությունների հետ և շարունակելու են մնալ ռազմավարական ու եղբայրական։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի հարցին՝ կապված Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության հետ, թե Եվրամիությանը չի հաջողվի պառակտում մտցնել հայ-վրացական հարաբերություններում, Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում Վրաստանն ունի կարևոր դեր։
«Վրաստանի պահով ես հստակ ասել եմ, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար Վրաստանն ունի շատ էական և առանցքային դեր, և մենք շատ անհանգստացած ենք այդ իրադրությամբ։ Մենք կարծում ենք, որ այդ իրադրությունը պետք է լուծվի»,- ասել է վարչապետը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները չեն պայմանավորվում այլ երկրների կամ միավորումների հետ հարաբերություններով։
«Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները կապ չունեն երրորդ կողմի հետ հարաբերությունների հետ։ Եվ, բնականաբար, այդ հարաբերությունները ռազմավարական են, երկարաժամկետ են, պատմական են, եղբայրական և շարունակելու են այդպես էլ մնալ։ Ուրիշ սցենար չի կարող լինել պարզապես»,- նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ արտաքին ուժերի և տեղական որոշ շրջանակների փորձերը՝ խաթարելու հարաբերությունները Հայաստանի հետ, ձախողվել են։
Նմանատիպ հոդվածներ
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Նոր օրենք՝ մինչև 12 տարեկան երեխա ունեցողների համար
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարել...