Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով նույնպես պատրաստվում է ընտրություններին։
Թերթը հիշեցնում է Ծառուկյանի անցյալի մութ էջերը՝ նշելով, որ 1979 թվականին, սովետական միլիցիայում ծառայելու տարիներին, նա դատապարտված է եղել կողոպուտի և ռուս զբոսաշրջիկների խմբակային բռնաբարության համար, թեև ԽՍՍՀՄ փլուզումից հետո դատարանն արդարացրել է նրան։
Հոդվածում նաև շեշտվում է, որ 2004 թվականին Երևանում Փաշինյանի (այն ժամանակ՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր) «Նիվա» մեքենայի պայթյունի պատվերի մեջ Փաշինյանը մեղադրել էր հենց Ծառուկյանին, ինչը, սակայն, մինչ օրս պաշտոնապես չի ապացուցվել։
Ծառուկյանը, որն իր հիմնական կապիտալը ստեղծել է Հայաստանում (կոնյակի և կաթնամթերքի արտադրություն), Ռուսաստանում ևս ունի էլիտար կառուցապատմամբ զբաղվող երեք ընկերություն («Տիխիվզ», «Ժ Ինվեստ» և «Էլիտ Ստրոյ»)։ Նրա կուսակցությունը դեռ 2019 թվականին համագործակցության արձանագրություն էր ստորագրել «Եդինայա Ռոսիա»-ի հետ։
ՌԴ նախագահի աշխատակազմի արխիվների արտահոսքում պահպանվել են Ծառուկյանի անձնագրի պատճենն ու 2017 թվականի ընտրարշավի ֆինանսական նախահաշիվները, ինչը, ըստ «The Insider»-ի, փաստում է, որ Կրեմլի հատուկ հիմնադրամներից նախկինում խոշոր գումարներ են հատկացվել «Ծառուկյան» դաշինքին, թեև այդ միջոցների մի մասը, ամենայն հավանականությամբ, յուրացվել է հենց մոսկովյան պաշտոնյաների կողմից։
Նմանատիպ հոդվածներ
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Մի կլինիկական դեգեներատի առաջարկություն․ որքան փոքր է շան չափը, այնքան ավելի խոցելի է հաչոցը․ Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Մերձբալթյան...
Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ․ հայաստանցիները կընդունեն որպես ակտ տնտեսական պատերազմի․ Deutsche Welle
Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքականության մեջ չեզոքության ձգտելու և ռազմական դաշինքներից հեռու մ...

