Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագրերով նախատեսված քայլեր, սակայն դրանք չենք տեսել։ Ամեն ինչ շատ հարաբերական է։ Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտարարությանն, ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանը հակված չէ լարվածություն մտցնելու հայ-ռուսական հարաբերություններում։
«Մենք հակված չենք որևէ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում, ճիշտ հակառակը՝ հակված ենք մեր գործընկերությունը բնականոն շարունակելուն»,- նշել է Միրզոյանը։
Հիշեցնենք՝ երեկ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում անդրադարձել էր Հայաստանի իշխանության գործելաոճին՝ նշելով, որ այն չի համապատասխանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։
Հավելենք՝ նա նաև ասել է, որ Ռուսաստանի շնորհիվ է Հայաստանը պահպանել իր ինքնիշխանությունը
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով նույն...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Նարեկը, պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք․ Եղոյան
Դեռ չէինք մարսել Ինսայդերի բացահայտումն այն մասին, որ Սամվել Կարապետյանը ռուսական ФСБ աշխատակից է (եղե՞լ), նոր լուր եկավ...