Նոր օրենք՝ մինչև 12 տարեկան երեխա ունեցողների համար
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է ներդնել «ծնողական ժամ» հասկացությունը։ Նախագիծը ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը մշակվել է աշխատանքային հարաբերություններում երեխա ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության նոր կարգավորումներ ներդնելու նպատակով։
«Նախագծով առաջարկվում է սահմանել ծնողական ժամ հասկացությունը։ Մասնավորապես նախատեսվում է սահմանել, որ խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, իրավունք կունենան օգտվելու ծնողական ժամից»,- նշել է Սմբատյանը։
Նախագծով նախատեսվում է, որ մինչև 2 երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը կտրամադրվի օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ՝ աշխատավարձի պահպանմամբ։ 3 և ավելի երեխա ունեցող ծնողները կկարողանան աշխատանքից բացակայել օրական առավելագույնը 1 ժամով։ Միաժամանակ, մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել օրական առավելագույնը 1 ժամ տևողությամբ ծնողական ժամից՝ անկախ երեխաների թվից։
Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող կարգավորումները միտված են աշխատողների սոցիալական պաշտպանության բարձրացմանը, ինչպես նաև աշխատանքի և ընտանեկան կյանքի համատեղման հնարավորությունների ընդլայնմանը։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով նույն...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Նարեկը, պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք․ Եղոյան
Դեռ չէինք մարսել Ինսայդերի բացահայտումն այն մասին, որ Սամվել Կարապետյանը ռուսական ФСБ աշխատակից է (եղե՞լ), նոր լուր եկավ...