Թիմ Քուկը հեռանում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից
Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկը լքում է իր պաշտոնը, նրան կփոխարինի փոխնախագահ Ջոն Թերնուսը։
Քուկն Apple-ում իր գործունեությունը սկսել է 1998 թվականին։ 2011-ին՝ Սթիվ Ջոբսի հեռանալուց հետո, նա ստանձնեց գլխավոր տնօրենի պաշտոնը՝ ղեկավարելով մի շարք արտադրանքների ու ծառայությունների ներդրումը, այդ թվում՝ Apple Watch-ը, AirPods-ը և Apple Vision Pro-ն, ինչպես նաև iCloud, Apple Pay, Apple TV և Apple Music հարթակները։
Նա նաև վճռորոշ դերակատարում է ունեցել առկա ապրանքատեսակների զարգացման գործում։ Քուկի ղեկավարման տասնամյակի ընթացքում Apple-ի կապիտալիզացիան 350 միլիարդ դոլարից հասել է 4 տրիլիոնի՝ գրանցելով ավելի քան 1000% աճ։ Տարեկան հասույթը նույնպես շեշտակի աճել է՝ 2011 ֆինանսական տարվա 108 միլիարդ դոլարից 2025-ին հասնելով ավելի քան 416 միլիարդ դոլարի։
Թիմ Քուկը կպահպանի գործադիր տնօրենի պաշտոնը և ամռան ընթացքում կշարունակի կատարել գլխավոր տնօրենի պարտականությունները՝ լիազորությունների սահուն փոխանցումն ապահովելու նպատակով։
«Ինձ համար կյանքիս մեծագույն պատիվն էր լինել Apple-ի գլխավոր տնօրենը և լինել նման ակնառու ընկերության վստահված ղեկավարը։ Ես ամբողջ սրտով սիրում եմ Apple-ը և շատ երախտապարտ եմ այսպիսի գյուտարար, նորարար, ստեղծագործ և խորապես հոգատար մարդկանց թիմի հետ աշխատելու հնարավորության համար, ովքեր անդադար ձգտում են հարստացնել մեր հաճախորդների կյանքը և ստեղծել աշխարհի լավագույն ապրանքներն ու ծառայությունները», - ասել է Քուկը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը. Խուդաթյան
Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան–Աշտարակ ճանապարհահատվածի անավարտ շինարարությունը։ Այս մասին այսօր Հանրայինի եթերում աս...
ՊԵԿ-ը` ՀՀ-ից Ադրբեջան ապրանքներ արտահանելու մասին
«Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից»,- գրել էին ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով իրենց ՊԵԿ–ին։ Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչներին՝ կարևոր հարցեր քննարկելու նպատակով։...
Ամերիկյան նավթը «ամենաքաղցրն» է. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բազմաթիվ դատարկ նավթատարներ ներկայում շարժվում են դեպի Միացյալ Նահանգներ՝ տեղ...