ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԹՐԻՓՓ-ի պրակտիկ գործարկում չեմ տեսնում. Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ԹՐԻՓՓ-ի իրականացումը հարցականի տակ է և կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Իրանի հետ հարաբերություններում։
«Մեծ քաղաքականություն» փոդքասթի ընթացքում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ստեղծված պայմաններում ԹՐԻՓՓ-ի գործնական կիրառում չի տեսնում։ Ըստ նրա՝ միակ հնարավոր տարբերակը տվյալ ձևաչափի ընդլայնումն է՝ ներգրավելով Ռուսաստանին, Չինաստանին կամ այնպիսի պետության, որն Իրանի կողմից ընկալվում է որպես բարեկամ երկիր, այլապես գործընթացը խնդրահարույց կլինի։
Երկրորդ նախագահն ընդգծել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման և համապարփակ լուծման դեպքում այդ երկրի տարածքը կդառնա ամենակարճ և հարմար տարանցիկ ուղին դեպի Եվրոպա։ Նրա խոսքով՝ Չինաստան-Պակիստան-Իրան-Թուրքիա-Եվրոպա երթուղին գլոբալ մասշտաբի հսկայական փոփոխություններ կառաջացնի։
Ավելին` տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ եք դուք. փոխանակ էդ մարդկանց ոտքերը պաչեք. Վահագն Ալեքսանյան
«Կյանքումս ավելի զզվելի բան շատ քիչ էի տեսել։ Լսեցի Կալուգայի Սամոյի թիմակիցների մասնակցությամբ հերթական գաղտնալսումները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդարադատության համակարգում կատարվողը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան
«Մեզ ծայրահեղ անհրաժեշտ է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, որը առանց սահմանադրական փոփոխության հնարավոր չէ»,-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատերը չեն ուզում, որ ՀՀ-ն ինքնիշխան լինի. Խաչատուր Սուքիասյան
Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի համոզմամբ՝ հայ գործարարները Ռուսաստանում խնդիրների չեն հանդիպում։Լրագրողների հետ զրույցո...