Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատերը չեն ուզում, որ ՀՀ-ն ինքնիշխան լինի. Խաչատուր Սուքիասյան

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի համոզմամբ՝ հայ գործարարները Ռուսաստանում խնդիրների չեն հանդիպում։Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ խնդիրները վերջին երեք տասնամյակների ընթացքում էլ եղել են, և…

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի համոզմամբ՝ հայ գործարարները Ռուսաստանում խնդիրների չեն հանդիպում։

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ խնդիրները վերջին երեք տասնամյակների ընթացքում էլ եղել են, և դրանք քաղաքական գործիքներ են, որոնք կիրառվում են տարբեր պետությունների, հատկապես՝ խոշոր երկրների կողմից։ Ըստ իշխանական պատգամավորի՝ Հայաստանը ևս ունի և կիրառում է համապատասխան գործիքներ։ Սուքիասյանը կարծում է, որ գլոբալ իրավիճակը վերջնարդյունքում կհանգեցնի առավել ճիշտ որոշումների կայացմանը։


Նրա գնահատմամբ՝ հարաբերությունների սրման պատճառը Հայաստանի ինքնիշխանությունն է։ Պատգամավորն ընդգծեց, որ երբ Հայաստանը փորձում է հասնել ավելի մեծ ինքնիշխանության և կայացնել անկախ որոշումներ, այդ գործընթացը սկսում է ճնշվել, քանի որ բազմաթիվ պետություններ չեն ցանկանում  Հայաստանն ինքնիշխան տեսնել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250