Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի Իրանի նավահանգիստների շրջափակումը և կթիրախավորի ենթակառուցվածքները։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի փոխանցմամբ՝ եթե Իրանը հրաժարվի խաղաղության գործարքից, ապա Միացյալ Նահանգները կպահպանի այդ երկրի ծովային նավահանգիստների շրջափակումը։
Բացի այդ, Պենտագոնի ղեկավարը նշել է, որ հարվածներ կհասցվեն իրանական ենթակառուցվածքային օբյեկտներին։
Լրագրողների հետ զրույցում Հեգսեթը մասնավորապես ասել է. «Եթե Իրանը սխալ ընտրություն կատարի, ապա նրան սպասվում է շրջափակում և ենթակառուցվածքների, էլեկտրակայանների ու էներգետիկ ոլորտի ձեռնարկությունների ռմբակոծություններ»։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...
ՌԴ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ավիաաղետի հետևանքնե...
Հավաքվեք, տեսնենք` ովքերով եք ընտրակեղծարարություն խրախուսում. Արայիկ Հարությունյան
«Սաղաթելյան Իշխանն ասում է՝ եկեք միասնական հանրահավաք անենք այս իշխանությունների դեմ, որոնք իրենց բռնում են ընտրակաշառք...