Իսրայելը նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը
Իսրայելի պաշտպանության բանակը նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ձախողման ֆոնին։
Իսրայելական առաջատար լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բանակցությունների տապալումը վկայում է հրադադարի հնարավոր փլուզման մասին։ Իսլամաբադում Պակիստանի միջնորդությամբ երկու շաբաթ ընթացող քննարկումները սպասված արդյունքը չեն տվել։ Վաշինգտոնի պնդմամբ՝ Թեհրանը հրաժարվել է պահպանել «կարմիր գծերը», որոնք են՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումը և ահաբեկչական խմբավորումներին աջակցությունից հրաժարվելը։
Իսրայելական հեռուստաալիքները հայտնում են, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստվում է վատթարագույն սցենարին։ Իսրայելի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հրահանգել է զորքերը բերել «ուժեղացված պատրաստվածության վիճակի»։
Ըստ «Կան» պետական հեռուստառադիոընկերության՝ Իսրայելը շահագրգռված է վերսկսել ռազմական ճնշումը, քանի որ նախորդ փուլը համարում է «չափազանց շուտ» ավարտված՝ առանց Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերի վրա էական ազդեցության։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը հայտնել է Իրանի դեմ գործողությունների ավարտի ժամկետը
ԱՄՆ-ը նախատեսում է մոտ ժամանակում ավարտել Իրանի դեմ ռազմական արշավը, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամ...
Թեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին շրջանառվող տեղեկությունները՝ ընդգծելով,...
Իսրայելը չի լռի. Նեթանյահուն սպառնում է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ այն երկրները, որոնք «դիվանագիտական պատերազմ» կամ «քաղաքական պատե...
Նավթի գները զգալիորեն աճել են Թրամփի հայտարարություններից հետո
Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հորմուզի նեղուցը փակելու վերաբերյալ սպառնալիքներից հետո նավթի գները մեկ բարելի դիմաց կրկին անցել...