Իսրայելը չի լռի. Նեթանյահուն սպառնում է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ այն երկրները, որոնք «դիվանագիտական պատերազմ» կամ «քաղաքական պատերազմ» են վարում Իսրայելի դեմ, կկանգնեն լուրջ հետևանքների առաջ։ Նա այս հայտարարությունը արել է այն բանից հետո, երբ Իսրայելը Իսպանիային հեռացրել է Կիրյաթ Գաթում գործող քաղաքացիական-ռազմական համակարգման կենտրոնից:
Նշված կենտրոնը վերահսկում է Գազայի հատվածում հրադադարի պահպանման գործընթացը, և իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ Իսպանիան այնտեղ ուներ մշտական ներկայացուցչություն։
Նեթանյահուն տեսաուղերձում նշել է. «Իսրայելը չի հանդուրժի նրանց, ովքեր հարձակվում են մեր վրա»։ Նա նաև Իսպանիային մեղադրել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) զինվորներին «վարկաբեկելու» մեջ՝ ընդգծելով, որ դրանք «աշխարհի ամենաբարոյական բանակի զինվորներն են»։
Վարչապետի խոսքով՝ այն երկրները, որոնք քննադատում են Իսրայելին՝ փոխարենը կենտրոնանալով «ահաբեկչական ռեժիմների» վրա, չեն կարող ապագայում դիտարկվել որպես տարածաշրջանի հարցերում գործընկերներ։ Նա նաև նշել է, որ Իսրայելը չի պատրաստվում հանդուրժել երկակի չափանիշներ և քաղաքական ճնշում։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը հայտնել է Իրանի դեմ գործողությունների ավարտի ժամկետը
ԱՄՆ-ը նախատեսում է մոտ ժամանակում ավարտել Իրանի դեմ ռազմական արշավը, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամ...
Նեթանյահուն Լիբանանի հարցով նոր հանձնարարական է տվել
Իսրայելը չի դադարեցնի Լիբանանի տարածքում իրականացվող հարվածները, սակայն պատրաստ է նվազեցնել դրանց ինտենսիվությունը՝ հաշվ...
Փեզեշքիանը զգուշացնում է՝ Իրանի ձեռքը ձգանի վրա է
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի հարվածների շարունակումը կարող է անիմաստ դարձնել Իրա...
Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել Մոսկվայից դուրս
Վոլոդիմիր Զելենսկին կրկին առաջարկել է Վլադիմիր Պուտինին հանդիպում անցկացնել Մոսկվայից դուրս։ «Ես պատրաստ եմ հանդիպել Պու...