ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՊԾ աշխատակիցը կարող է ուժ ու զենք գործադրել. Նիկոլ Փաշինյան
«Ես չեմ տեսել, թե ինչ է տեղի ունեցել, բայց երբ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է հարվածել, կարող է ուժ գործադրել, սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել»,- լրագրողների հետ զարույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե անվտանգության աշխատակիցը եկեղեցու միջադեպի ժամանակ հարվածել է երիտասարդին և ոչ մի մեղադրանք չկա նրա նկատմամաբ առաջադրված:
«Պետական պահպանության աշխատողը նրա համար է, որ երբ իրավիճակ կա, ուժ գործադրի. ինքը բոլոր լիազորություններն ունի։ Եթե նա այդ աշխատանքը չանի, ուրեմն նրա դեմ է քրեական գործ հարուցվելու, և ինքը կարող է հայտնվել բանտում՝ ծառայողական պարտականությունները չկատարելու համար։ Եվ երբ որևէ մեկը գործողություն է անում` բեյջ չունի, որ 18 տարեկան է, թե առողջական խնդիրներ ունի, կամ այլ կարգի խնդիրներ ունի»,-ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մրցույթները ձևական էին, պահանջվում էր 3000 դոլար. մանկավարժը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իրեն ուղղված նամակներից մեկը, որում քաղաքացին մասնավորապես գրել է. «Միշտ ցանկացել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չէ, ախպերս, էդ երեք հոգուն չեմ կարա տամ քեզ. Նիկոլ Փաշինյան
«Չէ, ախպերս, էդ երեք հոգուն չեմ կարա քեզ տամ, որոշել եմ տամ ժողովրդին...էն մյուս երեք հոգուն էլ եմ որոշել տամ ժողովրդին,...
Հանրության մի հատվածի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի և արցախցու միջև տեղի ունեցած վեճին
Այսօր Մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև տեղի ունեցավ վիճաբանություն, երբ վարչապետը ցանկացել էր կնոր...
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...