Մրցույթները ձևական էին, պահանջվում էր 3000 դոլար. մանկավարժը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իրեն ուղղված նամակներից մեկը, որում քաղաքացին մասնավորապես գրել է.
«Միշտ ցանկացել եմ աշխատել իմ մասնագիտությամբ՝ մանկավարժ, սակայն մրցույթները եղել են ձևական, պահանջվել է նվազագույնը 3000 դոլար։
Հեղափոխությունից հետո վստահությունս մեծացավ, 3 անգամ դիմեցի, համառեցի, պայքարեցի, անցա աշխատանքի։ Կամավոր ատեստավորման, տարակարգի շնորհիվ աշխատավարձս կարճ ժամանակում եռապատկեցի։
Աղջիկներս մարզից գնացել են Երևան, ուսանողներ են։ Սովորում են վճարովի, ապրում են վարձով, բայց զուգահեռ երկուսն էլ իրենց մասնագիտությամբ աշխատում են։ Ամուսինս էլ անընդհատ գործ ունի։
Չորսս էլ ստանում ենք 201 հազարից ավելի աշխատավարձ և օգտվում ենք առողջության համընդհանուր ապահովագրությունից։
Ինչպես ասում է ամուսինս՝ առաջներում պիտի ինչքան գումար «մագարիչ» անեինք, որ երեխաներին էդ աշխատանքին տեղավորեինք: Բնականաբար խնդիրներ էլ շատ ունենք, բայց առաջ Աստված։ Շնորհակալ ենք մեծ հնարավորությունների համար»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...
Հանրության մի հատվածի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի և արցախցու միջև տեղի ունեցած վեճին
Այսօր Մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև տեղի ունեցավ վիճաբանություն, երբ վարչապետը ցանկացել էր կնոր...
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր։ Այս մա...
Երկրաշարժ` Հայաստանում
Սույն թվականի Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանութ...