Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 70,4 միլիոն եվրո վարկ
Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 70,4 միլիոն եվրո վարկ՝ ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման նպատակով։
Այս մասին փետրվարի 26-ին Հայաստանի Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։ Հայտարարությունը հնչել է «Հայաստանի ջրամատակարարման և ոռոգման բարելավման ծրագիր. Փուլ 1» վարկային համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ընթացքում։ Համաձայնագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև։
Փաստաթղթի հիմնավորման համաձայն՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին և 18-ին կողմերը ստորագրել են համապատասխան համաձայնագիրը, որով Բանկը պարտավորվել է Հայաստանին տրամադրել 70,4 միլիոն եվրո՝ ծրագրի ֆինանսավորման համար։ ՀՀ կառավարությունն իր հերթին կկատարի համաֆինանսավորում՝ ծածկելով ծրագրի իրականացման հետ կապված հարկերը, տուրքերը, գործառնական և այլ այն ծախսերը, որոնք չեն ֆինանսավորվում վարկային միջոցներից։
Ղալամքարյանի պարզաբանմամբ՝ վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը ստորագրման պահից 180 օր է, իսկ ծրագրի գործողության ժամկետը՝ հինգ տարի՝ ուժի մեջ մտնելու օրվանից։ Համաֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը սահմանված է 2026 թվականի մարտի 31-ը։
Ծրագիրը ներառում է մի շարք հիմնական բաղադրիչներ՝
• ջրային ոլորտի բարեփոխումներ և ինստիտուցիոնալ ամրապնդում,
• գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի բարելավում,
• ոռոգման ենթակառուցվածքների արդիականացում և համակարգերի կառավարման բարելավում,
• ծրագրի կառավարում։
Նախատեսվում է նաև ծրագրի համաֆինանսավորում Զարգացման ֆրանսիական գործակալությունի կողմից։
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ներդնել կլիմայակայուն ոռոգման և ջրամատակարարման համակարգեր, որոնք կնպաստեն տնտեսական աճին, պարենային անվտանգության ամրապնդմանը և տարածքային համաչափ զարգացմանը։
Տևական քննարկումներից հետո նախաձեռնությունը ստացել է ԱԺ մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Հարցը քննարկվել է արագացված ընթացակարգով։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական ծագման ապրանքների արտահանումը շարունակում է աճել. Պապոյան
Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալները 2025 թվականին զգալի աճ են գրանցել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում...
Կրկին անգամ գործ ունենք բացահայտ փաստերի խեղաթյուրման հետ. Հանրային հսկողը հայտարարություն է տարածել
Տեղեկացնում ենք հստակ փաստերով, որ ՀԷՑ ՓԲԸ կողմից վարձակալած տարածքը եղել է 4000 քմ ուղղակի տարածք և 941,92քմ շենք շինու...
Ադրբեջանական բենզինի ազդեցությունը կարտացոլվի հունվարյան գնաճում. ԿԲ նախագահ
Ադրբեջանից ներմուծված բենզինի ազդեցությունը Հայաստանում գների վրա տեսանելի կլինի հունվար ամսվա գնաճի մեջ։ Այս մասին այսօ...
Սլովակիան պատրաստ է փետրվարի 23-ին դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա. Ֆիցո
Սլովակիայի կառավարությունը փետրվարի 23-ից կդադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա, եթե Կիևը չվերսկսի նավթի տա...