Խստացվում են ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման պահանջները
Կառավարությունը փետրվարի 26-ի նիստում ընդունել է որոշում, որով խստացվում են ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման պահանջները։
Որոշմամբ սահմանվում է, որ մասնագիտացված լաբորատորիաներում գազաբալոնների ստուգման և սերտիֆիկացման գործընթացը պարտադիր կերպով կտեսաձայնագրվի։ Լաբորատորիաները պարտավոր են ձայնագրությունները պահպանել առնվազն վեց ամիս։ Անհրաժեշտության դեպքում դրանք հասանելի կլինեն իրավապահ մարմիններին։
Հիշեցնենք, որ 2025 թվականին Հայաստանում գրանցվել է գազաբալոնով աշխատող ավտոմեքենաների հինգ պայթյուն։ Սեղմված գազը երկրում շարունակում է մնալ ավտոմեքենաների հիմնական վառելիքի տեսակներից մեկը։
Դեռևս 2005 թվականից գործող օրենսդրության համաձայն՝ գազով լիցքավորվող ավտոմեքենաների սեփականատերերը պարտավոր են յուրաքանչյուր երկու տարին մեկ անցնել բալոնների լաբորատոր ստուգում։ Գազալցակայաններին արգելվում է սպասարկել այն մեքենաները, որոնք չեն անցել պարտադիր ստուգում։
Տեսականորեն բալոնների սերտիֆիկացման գործընթացի վերահսկողությունը վերապահված է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, սակայն գործնականում նման ստուգումները լիարժեք չեն իրականացվում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքը փետրվարի 27-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ։ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.52 դրամ է, վաճառ...
Իմ և Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է. այսօր ես լքում եմ կառավարական առանձնատունը. Աննա Հակոբյան
Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն և անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ...
Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան. Նիկոլ Փաշինյան
Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Երևանում և մարզերում կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ. «Վեոլիա Ջուր»
Երևանում և մարզերում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։ Ընկ...