Երևանում և մարզերում կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ. «Վեոլիա Ջուր»
Երևանում և մարզերում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։
Ընկերության տեղեկացմամբ՝ սահմանափակումները կվերաբերեն մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների՝ Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Դավթաշեն, Ավան, Էրեբունի և Շենգավիթ՝ ընդգրկելով բազմաթիվ հասցեներ։
Մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ամեն օր ժամը 07:00-ից մինչև 24:00-ն՝ ընդհանուր 17 ժամ տևողությամբ։
Տարվա մնացած ժամանակահատվածում՝ հունվարի 1-ից մայիսի 1-ը և սեպտեմբերի 16-ից հունվարի 1-ը, ջրամատակարարումը կգործի շուրջօրյա ռեժիմով։
Գերատեսչությունից նաև հայտնում են, որ անջատումների ժամանակացույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ համապատասխան հարթակների և ընկերության պաշտոնական կայքի միջոցով՝ հղումով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքը փետրվարի 27-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ։ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.52 դրամ է, վաճառ...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է լարված գոտում գտնվող հայերի ճակատագրին ու տարհանման հարցին
ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մերձավոր Արեւելքում գտնվող հայերին եւ նրանց տարհանելու անհրաժեշտության մասին հարցին։ «Մերձա...
143 մանկապարտեզի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. մանրամասներ
143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կա...
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ևս 4500 տոննա դիզելային վառելիք
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօր ևս նախատեսվում է Ադրբեջանից Հայաստան ուղարկել 4500 տոննա դիզելային վառելիք։ Հիշե...