Ադրբեջանական բենզինի ազդեցությունը կարտացոլվի հունվարյան գնաճում. ԿԲ նախագահ
Ադրբեջանից ներմուծված բենզինի ազդեցությունը Հայաստանում գների վրա տեսանելի կլինի հունվար ամսվա գնաճի մեջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե հարևան երկրներից ապրանքների ներմուծումն ու ապաշրջափակումն ինչ ազդեցություն կարող են ունենալ գների վրա։
Գալստյանը նշել է, որ այս պահին նման վերլուծություն դեռ չկա, քանի որ տվյալ տեսակի ապրանքների ներմուծման ծավալները բավականին փոքր և սահմանափակ են։
«Այնուամենայնիվ, բենզինի ներմուծման արդյունքում որոշակի ազդեցություններ կտեսնենք, սակայն կարծում եմ, որ դրանք էական չեն լինի»,– ընդգծել է ԿԲ նախագահը։
Նրա խոսքով՝ բաց սահմանների, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումը՝ ներմուծման և արտահանման տեսանկյունից, ընդհանուր առմամբ դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Կրկին անգամ գործ ունենք բացահայտ փաստերի խեղաթյուրման հետ. Հանրային հսկողը հայտարարություն է տարածել
Տեղեկացնում ենք հստակ փաստերով, որ ՀԷՑ ՓԲԸ կողմից վարձակալած տարածքը եղել է 4000 քմ ուղղակի տարածք և 941,92քմ շենք շինու...
Հայկական ծագման ապրանքների արտահանումը շարունակում է աճել. Պապոյան
Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալները 2025 թվականին զգալի աճ են գրանցել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում...
Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը. Փաշինյան
Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», և...
Որքան վառելիք է Ադրբեջանը մատակարարել Հայաստան 2025 թվականին
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788,8 հազ...