Կրկին անգամ գործ ունենք բացահայտ փաստերի խեղաթյուրման հետ. Հանրային հսկողը հայտարարություն է տարածել
Տեղեկացնում ենք հստակ փաստերով, որ ՀԷՑ ՓԲԸ կողմից վարձակալած տարածքը եղել է 4000 քմ ուղղակի տարածք և 941,92քմ շենք շինություն (ընդհանուր 4 941,92 քմ), իսկ կապալառուի կողմից ՀԷՑ ՓԲ ընկերությունից վարձակալված տարածքը եղել է ընդամենը 263 քմ, իհարկե շատ նմանատիպ տարածքներ են: Այս մասին գրված է Հանրային հսկող ֆեյսբուքյան էջում:
«Կրկին անգամ գործ ունենք բացահայտ փաստերի խեղաթյուրման հետ հատուկ մեկ նպատակով, կրկին անգամ շարունակում են սխալ համեմատականներ տանել, որպեսզի մեր ժողովրդի մոտ վատ կարծիք ստեղծեն ՀԷՑ ՓԲ ընկերության մասին, նաև բազմիցս ներկայացվել են համապատասխան պարզաբանումներ, ըստ որոնց նշված ծախսերը ներառված չեն գործող սակագնի մեջ, և տվյալ վարձակալության վճարը կատարվում է սեփականատիրոջ կողմից՝ սեփական ֆինանսական միջոցներով: Վատ է, որ շուրջ 7 ամիս անց, համապատասխան պատասխանատու անձանց այդ տղեկությունը դեռ հասանելի չէ:
Միաժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը և տեխնիկական հնարավորությունները, ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէր: Այդ պատճառով տեղակայման վայրի ընտրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով շահագործման արդյունավետությունը, աշխատանքների կազմակերպման օպտիմալ պայմանները և արագ արձագանքման ապահովման անհրաժեշտությունը։
Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե´ ինչպես են տեղակայելու ՀԷՑ - ի ավտոպարկը 263 քմ տարածքում»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական բենզինի ազդեցությունը կարտացոլվի հունվարյան գնաճում. ԿԲ նախագահ
Ադրբեջանից ներմուծված բենզինի ազդեցությունը Հայաստանում գների վրա տեսանելի կլինի հունվար ամսվա գնաճի մեջ։ Այս մասին այսօ...
Հայկական ծագման ապրանքների արտահանումը շարունակում է աճել. Պապոյան
Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալները 2025 թվականին զգալի աճ են գրանցել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում...
Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը. Փաշինյան
Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», և...
Որքան վառելիք է Ադրբեջանը մատակարարել Հայաստան 2025 թվականին
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788,8 հազ...