Ի վերջո, Հայաստանի պետական պարտքը շա՞տ է, թե՞ քիչ. Պապոյանը՝ արտաքին պարտքի մասին
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է Հայաստանի պետական պարտքի շուրջ քննարկումներին։
՝Պապոյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
«Պարտք, պարտք, պարտք․․․ մի բան, որի մասին Հայաստանում վերջերս շատ են խոսում։ Ի վերջո, Հայաստանի պետական պարտքը շա՞տ է, թե՞ քիչ, ավելացե՞լ է, թե՞ պակասել է։ Հայաստանի պետական պարտքը 2017 թվականին կազմում էր մեր ՀՆԱ-ի 59 տոկոսը, այնինչ 2025 թվականին կազմում է մեր ՀՆԱ-ի 49 տոկոսը։
Այսինքն՝ մեր պետական պարտքի բեռը նվազել է, իսկ դա նշանակում է, որ պետական պարտքը մեր երկրում, չնայած բացարձակ թվերով ավելացել է, բայց դրա սպասարկումը հեշտացել է, և դա՝ որպես բեռ, մեր պետության և հայ ժողովրդի համար փոքրացել է։ Մի օրինակ բերեմ․ պատկերացնենք երկու ընտանիք։ Մեկն ունի ամսական ընդամենը 200 հազար դրամ եկամուտ, բայց վարկ չունի, պարտք չունի, իսկ մյուսն ունի 100 միլիոն դոլար և ունի 20 միլիոն դոլարի վարկ։
Ո՞ր ընտանիքն է լավ ապրում, իհարկե, երկրորդը։ Հետևաբար, պարտքի բացարձակ ծավալը կարևոր չէ, կարևոր է, թե այն ինչ հատված է զբաղեցնում քո եկամուտների մեջ, իսկ Հայաստանի եկամուտների մեջ մեր պարտքի ծավալը նվազել է»․- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական ծագման ապրանենքերի արտահանումը 2017-ից աճել է՝ հասնելով 4,46 մլրդ դոլարի․ Գևորգ Պապոյան
Հայկական ծագման ապրանքների արտահանումը 2017թ-ին կազմել է 2 մլրդ դոլար, 2025թ.՝ 4,46 մլրդ դոլար։ Աճը եղել է ավելի քան 2,2...
Սլովակիան պատրաստ է փետրվարի 23-ին դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա. Ֆիցո
Սլովակիայի կառավարությունը փետրվարի 23-ից կդադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա, եթե Կիևը չվերսկսի նավթի տա...
Իրանում չեն բացառել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը նավթագազային ոլորտում
Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը նավթագազային ոլորտում հնարավոր է՝ այն պ...
Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 70,4 միլիոն եվրո վարկ
Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 70,4 միլիոն եվրո վարկ՝ ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման նպ...