Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը. Փաշինյան
Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա լոկ վիճակագրական փոփոխություն չէ. սա մասնագիտական հավաստում է առ այն, որ Հայաստանի որդեգրած տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը միջազգային շուկաներում ձեռք են բերում որակական նոր կշիռ: Այն վստահության հայտ է՝ ուղղված մեր պետության տնտեսական դիմակայունությանն ու քաղաքական կամքին։
Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ։ Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը` Ադրբեջանից Հայաստան նավթամքերթի երկրորդ խմբաքանակի ներմուծման մասին
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է Ադրբեջանից նավթամթերքի երկրորդ խմբաքանակի ներմուծման մասին ադրբեջանական...
Որքան վառելիք է Ադրբեջանը մատակարարել Հայաստան 2025 թվականին
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788,8 հազ...
Հրապարակվել է 2025 թվականի ընթացքում Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Հայտնի է դարձել 2025 թվականի ընթացքում Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը։ Ցուցակը գլխավորում է «Մոբայլ սենթր արթ» ընկեր...
Ադրբեջանական բենզինի ազդեցությունը կարտացոլվի հունվարյան գնաճում. ԿԲ նախագահ
Ադրբեջանից ներմուծված բենզինի ազդեցությունը Հայաստանում գների վրա տեսանելի կլինի հունվար ամսվա գնաճի մեջ։ Այս մասին այսօ...