ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորները կալանավորվել են` կաշառք ստանալու մեղադրանքով
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում՝ հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ։ Վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Չեղարկե'լ արտերկրում Եպիսկոպոսաց ժողովը. եկեղեցու «բարենորոգման» խորհուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու բարենորոգման նպատակով ձևավորած համակարգող խորհրդին միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկ...
ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը չունի իրավական պարտադիր ուժ. Փաշինյան
Հայաստանի Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման,...
Նախարարը ներկայացրել է՝ ինչ է հանձնվել այլ պետությանը՝ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի միջոցով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղ...
Այդ մասին խոսք ասելը կլիներ ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն. Միրզոյանը` Լավրովի մեկնաբանության մասին
«Իմ շատ սիրելի և հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները սխալ են, ՀՀ-ում չկա քրեական հետապնդում քաղաքական գործո...