Քաղաքականություն

Իմ հանդեպ ոչ մի կանխակալ կամ հովանավորչական վերաբերմունք չկա. Էջմիածնի նախկին քաղաքապետ

Marine 1 րոպե 105 դիտում
Իմ հանդեպ ոչ մի կանխակալ կամ հովանավորչական վերաբերմունք չկա. Էջմիածնի նախկին քաղաքապետ

Կարող եմ ասել, որ ամեն դեպքում իմ հանդեպ ոչ մի կանխակալ կամ դրական այլ հովանավորչական վերաբերմունք չկա: Թե ինչու կալանք չի եղել, պետք է նախաքննության մարմինը պատասխանի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչով է պայմանավորված իր ազատության մեջ լինելն այն դեպքում, երբ նմանօրինակ դրվագներով ընդդիմադիր քաղաքական գործիչներին միանգամից կալանքի են տանում:


«Այսօր առաջին նախնական դատական նիստն է: Կլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին»,- նշել է նա:


Նշենք, որ այս պահին Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի գործով առաջին դատական նիստն է ընթանում:


Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Քրեական վարույթի հիմք է հանդիսացել «Հետքի»՝ 2023թ. դեկտեմբերի 5-ի հրապարակումը՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել»:



Հիշեցնենք` Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի քրեական գործով որոշում է կայացվել: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250